Օկայամա նահանգում հունսիսին հայտնաբերվել է ռնգեղջյուր բզեզ: Նրա մարմնի ձախ կողմը արական է, իսկ աջ կողմը՝ իգական: Այս տեսակի էգերը չունեն «եղջյուրներ», իսկ ոտքերը ավելի կարճ են: NHK հեռուստաալիքը տեսանյութով ներկայացրել է  բզեզին, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Փորձագետները նշում են, որ սա գենետիկ թերություն է: Բզեզը կապրի Կուրասիկիի բնական պատմության թանգարանում: Մեծահասակ միջատը ապրում է ընդամենը մի քանի շաբաթ: