Ձայնային օգնական Siri-ն ընդհատել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նիստը՝ արձագանքելով Սիրիա բառին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնի ելույթի ժամանակ: Նա խոսում էր ահաբեկչության դեմ պայքարի մասին եւ հիշատակել է Սիրիայի Հանրապետությունը:

«Ահա, թե ինչ եմ ես գտել համացանցում Սիրիա հարցումով: Սիրիայի ժողովրդավարական բանակը, որին աջակցում է ... »- անմիջապես արձագանքել է նրա սմարթֆոնի Siri-ն:

Ուիլյամսոնը ծիծաղել է եւ նշել, որ մարդուն հազվադեպ է ընդհատում իր սեփական բջջային հեռախոսը: Նախարարը սմարթֆոնը դրել է գրպանի մեջ եւ շաչունակել է ելույթը, երբ դահլիճում ծիծաղը հանդարտվել է: