Անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ոստիկանական զորքերը եւս ընդգրկվեն մարտական հերթապահության մեջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նկատառմանը, որ ոստիկանությունը, կարծես, ընդդիմանում է, նախարարը պատասխանեց. «Այլ զորքեր են, իրենք ընդդիմանալու ոչ իրավասություն, ոչ էլ, կարծում եմ, տրամադրվածություն ունեն»:

 Տոնոյանի խոսքով, անհրաժեշտությունն առաջացել է, որովհետեւ մարտական հերթապահության մեջ «մենք շատ հետաքրքիր լուծումներ ենք ման գալիս»։