BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) երկրների ղեկավարները, որոնք Յոհանեսբուրգում հավաքվել էին հոբելյանական գագաթաժողովին, միջոցառման կազմակերպիչների սխալի պատճառով կանգնել են սխալ երկրների դրոշների առջեւ: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հոլովակի մեկնաբանության մեջ ասվում է, որ պետության ղեկավարները կանգնել են հատակին սխալ դրված ցուցանակների դիմաց: Այսպիսով, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնվել է ՀԱՀ-ի դրոշի մոտ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Բրազիլիայի, ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսը՝ Ռուսաստանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կանգնել է Հնդկաստանի դրոշի առջեւ, իսկ Բրազիլիայի նախագահը չինական դրոշի դիմաց:
Քաղաքական գործիչները նկատել են սխալը եւ փոխվել են տեղերով, սակայն դրոշների նկատմամբ նրանց դիրքը միեւնույն է սխալ է մնացել:
BRICS-ի երկրների ղեկավարները հուլիսի 25-27-ը Յոհանեսբուրգում 10-րդ հանդիպումն են անցկացրել: Ավարտից հետո 5 երկրների ղեկավարները Յոհանեսբուրգի հռչակագիր են ստորագրել:











