Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այս մասին NEWS.am—ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ կոմիտեն չի հայտնում։