Հայաստանի եւ Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջո Մատարելան հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Իտալիայի նախագահն այսօր պետական այցով ժամանել է Երեւան: Իտալիայի նախագահի հետ ժամանել է նրա դուստրը՝ Լաուրա Մատարելան, պատվիրակության կազմում են Իտալիայի ԱԳ եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին:

Հանդիպման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել դեմ առ դեմ զրույց, այնուհետեւ ընդլայնված նիստ՝ 2 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Պատվիրակությունը կայցելի «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր: