Շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ է կատարվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Միջադեպը տեղի է ունեցել շքերթի ժամանակ, որ նվիրված էր Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման հերթական տարեդարձին: Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսի խոսքով՝ պայթյունի պատճառն են եղել պայթուցիկով մի քանի թռչող սարքերը: Նախարարը հստակեցրել է, որ վիրավորվել են 7 զինծառայողներ: Երկրի նախագահը չի տուժել:

Ոստիկանությունում աղբյուրը հայտնել է, որ հաջողվել է անօդաչուն խփել:

Ավելի վաղ Վենեսուելայի հեռուստատեսությունը ընդհատել էր հանրային միջոցառման հեռարձակումը, որին մասնակցում էր Մադուրոն: Երկրի նախագահի ելույթի ժամանակ նա եւ նրան շրջապատողները կտրուկ վերեւ են նայել, այնուհետեւ կադրերում երեւում է, թե շքերթի մասնակիցներն ինչպես են վազում դեպի տրիբունան: