Թուրքիայում մոր բողոքի հիման վրա ոստիկանները 10-ամյա աղջկա կամքին հակառակ նրան բռնությամբ վերցրել են հորից եւ հանձնել առանձին ապրող մորը։

Թուրքիայում մեծ արձագանք է գտել ինտերնետում հայտնված տեսանյութը, որում ոստիկանները բռնությամբ հորից վերցնում են երեխային, տանում ոստիկանատուն եւ հանձնում մորը։

Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է աղջիկը դիմադրում ոստիկաններին, բղավում, որ ինքը ապրանք չէ, որ ում ուզեն տան եւ խնդրում հորը թույլ չտալ, որ իրեն տանեն։

Չնայած աղջկա լացին, ոստիկանները նրան բռնությամբ վերցնում են եւ տանում հանձնում մորը։

Ավելի ուշ պարզվել է, որ աղջիկը ոստիկանությունում պատմել է, որ մայրն իրեն մշտապես ծեծել է եւ դրա համար ինքը չի ցանկանում նրա հետ ապրել։