Հոկտեմբերի 14-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հավաստի տեղեկություն են ստացել, որ 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am—ին հայտնում են, որ 44-ամյա տղամարդը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։