Ֆիլիպիններում Նորվեգիայից զբոսաշրջիկ Հեյր Յոհանսենը, որը տառապում  է գալեոֆոբիայով (վախ շնաձկներից), քիչ է մնացել հայտնվի կետային շնաձկան երախում։ Դայվերը փաստացի կենդանու ծնոտի մոտ է հասել՝ մինչեւ կկարողանար նրանցից ետ մղվել։

Daily Mail–ը հայտնում է, որ հսկա ձուկը ջուրն էր ֆիլտրում սննդի փնտրտուքներով։ Յոհանսենը խոստովանել է, որ մինչեւ ջուրը մտնելը համոզվել է, որ կետային շնաձկները մարդկանց համար անվտանգ են։

«Երբ ես տեսա շնաձկանը, ինձ մոտ քիչ էր մնացել սրտի նոպա սկսեր։ Ես փորձում էի հանգստություն պահպանել, որ նա չհարձակվեր ինձ վրա։ Նա նաեւ շատ ամուր շուրթեր ուներ»,–պատմել է նա։

Դայվերը հայտնել է նաեւ, որ շնաձկան հետ հանդիպումից հետո էլ նրան չի հաջողվել հաղթահարել վախը։

Նշենք, որ կետային շնաձուկն ամենախոշորն է համարվում, հասուն առանձնյակների երկարությունը հասնում է միջինում 12 մետրի։ Նա սնվում է հիմնականում պլանկտոններով, ինչպես նաեւ ցանկացած մանր օրգանիզմով՝ ձկներով, մեդուզաներով։