Համացանցում հայտնվել է Կերչի նեղուցում լողացող ամբարձիչի բախումը Ղրիմի կամրջին: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում:
Դեպքի ականտեսների կողմից նկարահանված կադրերում երեւում է կամրջի այն հատվածը, որին բախվել է կռունկը, ինչպես նաեւ նավը, որը, ամենայն հավանականությամբ, փորձում է նրան մի կողմ քաշել: Ընդ որում մայրուղով շարունակում են մեքենաները երթեւեկել:
Շաբաթ առավոտյան Կերչի նեղուցում լողացող ամբարձիչը խարսխից պոկվել էր: Այն բախվել էր կամրջի ավտոճանապարհային մասի հենարաններից մեկին:











