Սանկտ Պետերբուրգում Ալեքսեյ Նավալնիի կողմակիցների ակցիայի ընթացքում, որն ուղղված է կենսաթոշակային բարեփոխումների դեմ, ձերբակալվել է «արդեն 400-500 մարդ», հայտնում է Մեդուզան՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալներին։
Լենինի հրապարակում մարդկանց «խմբերով բերման են ենթարկում»։ Դեպքի վայրում է գտնվում առնվազն երեք ոստիկանական ավտոբուս՝ ամբողջությամբ լի բերման ենթարկվածներով։
Ի սկզբանե Սանկտ Պետերբուրգի Լենինի հրապարակում ակցիան համաձայնեցված էր, սակայն միջոցառումից երկու օր առաջ իշխանություններն արգելել են այն անցկացնել՝ պատճառ բերելով ջրահեռացման խողովակի պայթյունը։
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ Նավալնիի կողմնակիցների ակցիաները սեպտեմբերի 9-ին անցնում են Ռուսաստանի տասնյակ քաղաքներում։











