Բարսելոնի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո Կատալոնիայի ոստիկանությունը շաբաթ  առնվազն վեց մարդու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Europa Press գործակալությանը:

Վերջինիս հաղորդմամբ ձերբակալվածներին կասկածում են իրավապահ մարմինների պաշտոնյաների վրա հարձակվելու մեջ: Բացի այդ, տարածաշրջանային բժշկական ծառայության տվյալներով, բողոքի ակցիաներում առնվազն 24 մարդ վիրավորվել է, նրանցից 5-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Շաբաթ քաղաքի կենտրոնում՝ Սբ. Հակոբի հրապարակում, տեղի է ունեցել իսպանական ոստիկանների ցուցադրությունը: Իրավապահներն իրենց գործողությունները նվիրել են անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած տարածաշրջանի անկախության հանրաքվեի առաջին տարեդարձին:

Այդ ժամանակ Իսպանիայի ազգային ոստիկանության եւ քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները դատարանի կարգադրությամբ առգրավում էին քվեատուփերը եւ հանրաքվեի այլ նյութեր, ինչը նրանց եւ քվեարկել ցանկացող կատալոնացիների միջեւ բախումների պատճառ էր դարձել: