Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական քառոօրյա նիստերը:
Օրակարգում ընդգրկված է ընդամենը 6 հարց, որոնցից 4-ը երկրորդ ընթերցմամբ:
Օրակարգում են մասնավորապես, հետեւյալ օրինագծերը.
- «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին:











