«Երեւան Ուելնես» մարզաառողջարանային համալիրում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի, որոնցից 4–ը երեխաներ են, մեկը՝ մեծահասակ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

«Մեծահասակը համալիրի աշխատակիցներից է, ազգությամբ հնդիկ։ Նրա մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, օդի անբավարարության զգացում: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: Իսկ երեխաների ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից՝ նշելով, որ հիվանդանոց տեղափոխվելու անհրաժեշտություն չկա։ Երեխաներից մեկի ծնողը նշել է նաեւ, որ երեխան մի քանի օր է կոկորդում ցավ ունի։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպքի վայր է կանչվել Շտապօգնության բրիգադ ու անձանց տրամադրվել է լրացուցիչ թթվածին ապահովության համար»,– ասել է Ազարյանը՝ հավելելով, եր երեխաները գանգատվել են քլորի հոտից։

Նշենք, որ ավելի վաղ կենտրոնից մեզ հայտնել էին, որ «Երեւան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել՝ նորմերից շատ քիչ։