Հնդկաստանում՝ Կառնատակա նահանգի հարավում, ավտոբուսի վարորդը ժամանակավոր աշխատանքից հեռացվել է այն պատճառով, որ թույլ է տվել կապիկին ավտոբուսի ղեկին նստել, հաղորդում է BBC-ն:
Ավտոբուսի մոտ 30 ուղեւորներից ոչ ոք չի բողոքել վարորդի վարքից:
Սակայն, երբ համացանցում հայտնվել է ավտոբուսի ղեկին լանգուրի հետ տեսանյութը, վարորդի գործատուները միջոցներ են ձեռնարկել:
Նրանք նշել են, որ ուղեւորները չպետք է վտանգի ենթարկվեն՝ «թույլ տալով կենդանուն կառավարել տրանսպորտային միջցը»:
Այս որոշումը սակայն համացանցի օգտատերերի շրջանում հավանության չի արժանացել, որոնք հաճույք են ստացել այդ կարճ ուղեւորությունից:











