ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարարության աշխատակազմիցն է ներկայացրել է նորանշանակ նախարարին՝ Ֆելիքս Ցոլակյանին:
Նրա խոսքով, Ֆելիքս Ցոլակյանը կառավարման համակարգում նոր մարդ չէ. «ԱԻՆ-ը ինչ-որ առումով նաեւ ուժային կառույց է, որն ունի զինվորական ստորավաժանումներ: Ֆելիքս Ցոլակյանը երկար տարիներ աշխատել է ուժային համակարգում, գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունի: Այս նշանակումը խորհրդանշական եմ համարում, այս նշանակմամբ ցանկացել եմ ընդգծել, որ վերջին քաղաքական պրոցեսների ընթացքում եւ եւ սպասվող ԱԺ ընտրություններից հետո պետք է խնդիր դնենք, որ մեր երկրի զարգացման գործում համախմբենք երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը:
Չնայած պարոն Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, նրա նշանակումը նախարարի պաշտոնում շատ դրական արձագանք է ստացել: Սա նշանակում է, որ հանրությունն էլ է հասկացել, որ կա գծեր գծելու ժամանակը եւ կա դրանք ջնջելու ժամանակը: Հիմա եկել է մի շրջան, որ պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը եւ սկսենք դրանք ջնջելու ժամանակը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքը Ֆլիքս Ցոլակյանի հետ կշարունակվի:
Նիկոլ Փաշինյանը իր խոսքի եւ սկզբում եւ վերջում շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Վերջինս նախարար էր նշանակվել ԲՀԿ քվոտայով եւ աշխատանքից ազատվել է քաղաքական որոշման արդյունքում:











