Հոկտեմբերի 8-ին ոստիկանությունում քրեական հետախույզի մասնագիտական օրվա առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որը վարում էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
Ոստիկանության պետը շնորհավորեց քրեական հետախույզներին եւ նշեց, որ մեր երկրում 100 տարի առաջ՝ ներքին գործերի նախարարության հետ մեկտեղ ստեղծվեց նաեւ քրեական հետախուզության ծառայությունը:
«Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման գործում բացի արտաքին ծառայությունից մեծ դեր ունեն նաեւ քրեական հետախույզները, որոնք իրենց բարեխիղճ ծառայությամբ պետք է նպաստեն այդ կապի ամրապնդմանը»,- նշեց ոստիկանության պետը:
Ոստիկանության ուժեղ լինելը ձեզնով է պայմանավորված: Ես այսօր բոլոր հնարավորությունները տվել եմ ձեզ ինքնուրույն գործելու որոշումներ կայացնելու, ազատություն եմ տվել ձեր ձեռքերին: Թող ձեր ձեռքերը հասանելի լինի ցանկացած հանցագործի: Դուք որեւէ կաշկանդվածություն պետք է չունենաք»,-նշել է Օսիպյանը:
Հանցավորության դեմ ակտիվ պայքար մղելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր պատասխանատվությամբ կատարելու եւ ծառայության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով մի շարք ծառայողներ պարգեւատրվեցին:











