Հարավային Կարոլինայի Մորրո Բեյ նավահանգստային քաղաքի ծոցում ձկնորսները հայտնաբերել են խարսխավոր լողանի ճոպանում խճճված սապատավոր կետի, հաղորդում է Daily Mail-ը: Կենդանին տանջահար էր. երեւում է պարանից ազատվելու նրա փորձերը նրան հոգնեցրել էին:

Սրտացավ տղամարդիկ ռացիայով կապվել են Առափնյա պահակախմբի աշխատակիցների հետ, որոնք հրաժարվել են կետին փրկելու համար որեւէ միջոց ձեռնարկել:

Ձկնորսները որոշել են ինքնուրույն ազատել կենդանուն: 2,5 ժամից ավել նրանք փորձել են օգնել կետին, սակայն ալիքները եւ հսկան, որն անընդհատ տեղաշարժվել  եւ լողակները շարժել է, խանգարել են:

Ի վերջո, հուսահատված տղամարդկանցից մեկը գոռացել է կետին, որ եթե նա շարունակի շարժվել, նրանք կթողնեն նրան բախտի քմահաճույքին եւ ցատկել ծովային կաթնասունի մեջքին:

Որքան էլ տարօրինակ է, կենդանին անշարժացել է եւ ձկնորսը կարողացել է շոշափել պարանը եւ կտրել այն, իսկ հետո բարեհաջող նավ վերադարձել: Սապատավոր կետն իր հերթին թափահարել է պոչը եւ հեռացել: