Կիեւ ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուկրաիներենով ողջունել է  նախագահական պատվո պահակախմբին:

Հանդիպման հանդիսավոր մասը հեռարձակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Facebook-ի պաշտոնական էջում:

«Ողջունում եմ, զինվորներ» — ուկրաիներենով կանցլերը դիմել  է զինծառայողներին:

«Փառք հերոսներին», — պատասխանել են նրանք:

Հինգշաբթի Մերկելը հանդիպում է Պորոշենկոյի եւ երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են լինելու երկկողմ հարաբերությունները եւ Դոնբասի կարգավորումը: