ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեծ մամուլի ասուլիս է հրավիրել: Նշենք, որ վերջին օրերին նա աշխատում է շատ չպատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ լրագրողների բոլոր հարցերին պատասխանելու պարագայում անիմաստ է դառնում մամուլի ասուլիս հրավիրելը: Նա խոստացել է բոլոր հարցերին անդրադառնալ ասուլիսի ժամանակ: