Չէի ասի, որ այն պատահարները, որոնց հետեւանքով մահեր են լինելու, պայմանավորված է նրանով, որ ոստիկանության աշխատակիցները սկսել եմ մեղմ վերաբերվել օրինազանց վարորդներին։   Այս մասին ասյօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Հիմնականում դա լինում է արագության գերազանցման պատճառով։ Մենք բոլորս առավոտյան արթնանում ենք եւ ցանկանում ենք տեսնել ամեն ինչ իդեալական, կարգավորված, չի կարող այդպես լինել, դրա համար ժամանակ է պետք, միջոցներ եւ ռեսուրսներ են անհրաժեշտ։ Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ հունվարից առ այսօր հանրապետություն է ներկրվել 60 հազար տրանսպորտային միջոց։ Բայց փողոցները եւ խաչմերուկները մնացել են նույնը»։

Նա վստահություն հայտնեց, որ բալային համակարգի կիրառումը կզսպի օրինազանց վարորդներին։