Ես վստահեցնում եմ, որ ես՝ Օսիպյանս, կաշկանդված չեմ որեւէ մեկից, եթե կա խախտում, պատասխանատվության կենթարկվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության ճեպազրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք վերջինս կաշկանդված չէ Սյունիքում խախտումների հետեւից գնալու համար, հաշվի առնելով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի մարզպետ դառնալու հանգամանքը։
«Ես որեւէ մեկից երկիր մոլորակի վրա կաշկանդված չեմ, եւ իմ մեջ կա այնքան ուժ, որ ես կարող եմ իմ համակարգը իմ գործընկերների հետ կառավարել օրենքի շրջանակներում»,–նշեց նա։











