ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Արամի փողոց, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» նախագիծը:

Նրան ուղեկցում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«մոտեցումը հետեւյալն է, որ ծրագիրը իրականացվում է, ոչ մի պատմամշակութային հուշարձան չի քանդվելու»,-ասաց Փաշինյանը: Արթուր Մեսչյանն էլ ծանոթացրեց ընթացող աշխատանքներին: