Անգլիայի բնակիչ Պոլ Բրոնքսը Twitter-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում կատուն «պարում է»՝ փորձելով բռնել սառույցի մեջ սառած ձկանը՝ տեղեկացնում է Лента.Ру-ն։

Ավելի ուշ տեսանյութը տեղադրվել է Youtube-ում

«Ինչ է՝ ձե՞ռ ես առնում ինձ»,- այսպես է տեսանյութը վերնագրել Բրոնքսը։ Այն ավելի քան միլիոն դիտում է ունեցել։ Օգտատերերից ոմանք խղճացել են կատվին, իսկ ոմանք ասել են, որ ողջ կյանքում այս կատվի պես են զգում իրենց։