Ռուսաստանի Սամարա քաղաքում գողը մերկ ձեռքերով բացել է բանկոմատը, սակայն այնտեղից դուրս է բերել թղթադրամների դատարկ տուփը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Հանցագործին ֆիքսել են տեսախցիկները: Պարզվել է, որ նա Միջին Ասիայի երկրներից ժամանած 21-ամյա երիտասարդ է, նախկինում նա արդեն գույքային հանցագործություն է գործած եղել:

Հարուցվել է քրեական գործ գողության փորձի հատկանիշներոգ: Երիտասարդը կալանավորվել է: