Ղարաբաղը մեր գոյամարտն է, մեր լինել չլինելու հարցն է, որը շրջանցելն անհնար է: Այս մասին «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը․ «Ես կարծում եմ, որ Ղարաբաղը շրջանցելն անհնար է, որովհետև Ղարաբաղը մեր գոյամարտն է, դա մեր լինել- չլինելու հարցն է։
Բոլոր նրանք, ովքեր փորձում են Ղարաբաղը պատկերել որպես հեռավոր մի բան, որտեղ կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, իսկ մենք էստեղ շարունակենք հանգիստ ապրել բնականոն կյանքով, ուղղակի անկեղծ չեն հասարակության հետ: Ղարաբաղը մեր անվտանգության ողնաշարն է»։ Վիգեն Սարգսյանը նաև ընդգծել է՝ լինելու է ճնշում․ «Կարծում եմ, որ հիմա այն շատ ավելին է լինելու, որովհետև առաջին ամիսներն արդեն դա են ցույց տալիս»։
Թավշյա հեղափոխությունը դրա՞ համար էր՝ լրագրողի հարցին Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Ես շատ զգուշավոր եմ ուզում այդ հարցին պատասխանել, բայց ես իրոք կարծում եմ, որ թավշյա հեղափոխության պատճառները շատ ավելի շատ արտաքին էին, քան ներքին»։ Լրագրողը նաև կարծիք է հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում Ղարաբաղի խնդրին, ասում է իրարամերժ կարծիքներ և կդժվարանա բանակցել, ինչին Վիգեն Սարգսյանն արձագանքել է՝ «Դուք ասացիք»։











