Ստամբուլի կենտրոնական շրջանում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով 4 զինծառայող է զոհվել, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան հայտնել է, որ աղետի հետեւանքով կան նաեւ վիրավորներ:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Ստամբուլի Սանջակթեփե շրջանում Ֆըրթընա փողոցում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել էին 3 զինծառայողներ եւ մեկը վիրավորվել էր:

Աղետի պատճառները պարզվում են: