Նոյեմբերի 24–ին Երևանի մոլերից մեկում մի կին մեկ այլ կնոջից գաղտնի դրամապանակ է հափշտակել։ Ոստիկանությունը հորդորում է տեսանյութում երևացող կնոջը ճանաչողներին՝ դիմել ոստիկանության Մալաթիայի բաժին կամ զանգահարել (010)39-02-02 հեռախոսահամարին։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։











