Արշակունյաց պողոտայի 32/1 հասցեի մոտ նոյեմբերի 23–ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 23–ամյա երիտասարդ է դանակահարվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Ժամը 22։10 հիվանդանոցից Ոստիկանություն են հաղորդել, որ կրծքավանդակի կտրած–ծակած վերքով իրենց է դիմել 1995 թ–ին ծնված մի երիտասարդ։ Պարզվել է, 21։30–ին նրան դանակահարել է 1996 թ –ին ծնված Զավեն Մելոյանը։ Ոստիկանները բացատրական աշխատանք են տարել եւ նա նոյեմբերի 25–ին ներկայացել է Ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը դեռ չեն հայտնաբերել։