Ավելի քան հարյուր ուսանողներ հավաքվել են Հեյլունցզյան նահանգում «վիշապների»՝ չինական առասպելական կենդանիների տեսքով պատրաստված նավակների,  առաջին մրցությանը մասնակցելու համար: «Վիշապները» սովորաբար օգտագործվում են  ջրում պայքարի համար, բայց այս անգամ ուսանողները մրցել են սառույցի վրա, հաղորդում է CGTN-ը:

Ջերմաստիճանն այդ օրը –30 °С ցածր է գրանցվել, սակայն մասնակիցների համար իսկական շոգ է եղել. տեղաշարժման համար նրանք դահուկային փայտեր եւ ձեռքերի ուժ են կիրառել: