Թուրքիայում ոստիկանը փրկել է Վանա լճում սառցակալման դատապարտված շնիկին։ Վանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում երեւում է, թե ինչպես է Բուրակ Օգտենը փորձում կոտրել սառույցը եւ հանել ձագին։
Սառած շնիկին փաթաթել եւ անասնաբուժական կլինիկա են ուղարկել։ Քաղաքապետարանի պաշտոնյաներն ասել են, որ կենդանին անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, եւ սպասում են, որ լիովին առողջանա։











