Նյու Յորքի Con Edison ձեռնարկությունում տեղի է ունեցել տրանսֆորմատորի պայթյուն, որը էլեկտրականության խափանման պատճառ է դարձել եւ քաղաքում լուսային շոուի տպավորություն է ստեղծել՝ տեղեկացնում է «Голос Америки»-ն։

Իշխանությունների խոսքերով՝ պայթյունից առաջացած հրդեհը հաջողվել է մարել։ Տուժողների մասին տեղեկատվություն չկա։ Տեսնելով քաղաքի վրա յուրօրինակ կրակները՝ քաղաքացիներից ոմանք կասկածել են՝ արդյո՞ք այլմոլորակայինների ներխուժում չի տեղի ունենում։

Նյու Յորքի քաղաքապետի մամուլի քարտուղար Էրիկ Ֆիլիպսը Twitter-ում գրել է, որ տրանսֆորմատոր է պայթել։ «Այլմոլորակայիններ չեն եկել»,- հավելել է նա։