Կուրիլյան կղզիների մաս կազմող Իտուրուպ կղզու առափնյա տարածքը Իվասի տեսակի ծովատառեխներից կենդանի գորգով է ծածկվել։ Կղզու բնակիչները տեղի ունեցածն ընդունել են որպես ամանորյա նվեր, տեսանյութում մարդիկ տոպրակներով ձուկ են հավաքում՝ տեղեկացնում է Gismeteo-ն։

Ծովատառեխի զանգվածային արտանետման պատճառը պարզ չէ։ Ոմանք կարծում են, թե ձկներին ափ է շպրտել մրրիկը, որ մոլեգնում էր դեկտեմբերի 29-ին։ Մյուսները ենթադրում են, որ ձկների վտառին վախեցրել են կետերը, եւ խումբը սխալ ուղղությամբ է լողացել։

Թեեւ Իտուրուպի բնակիչներն, անկասկած, ուրախ են «հեշտ» որսի համար, շատ մեկնաբաններ կասկածում են, թե ձուկն ուտելի է։ Բնակիչները, հակառակը, վստահ են, որ տառեխը թարմ է, եւ դա նշանակում է, որ իտուրուպցիների ամանորյա սեղաններին անպայման կլինի «տառեխը մուշտակի տակ» ավանդական աղցանը։ Ափսոս, որ մյուս մթերքները պետք է խանութից գնել՝ կատակում են մեկնաբանները։