ԱՄՆ-ում ոստիկանական ավտոմեքենային հրաշքով է հաջողվել խուսափել գնացքի հետ բախումից։ Իլինոյս նահանգի Մոքեն քաղաքի ոստիկանության սպա Փիթեր Սթանգլվիչը ծառայողական մեքենայով անցնելիս է եղել քաղաքի փողոցներից մեկով։ Նա մոտեցել է երկաթուղային ճանապարհին, սակայն գնացքի մոտենալու մասին որեւէ ազդանշան չի եղել
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Սթանգլավիչին հաջողվում արագ արձագանքել եւ ձախ թեքվել։ Բառացիորեն մի վայրկյան անց գնացքը հատում է երկաթգծի անցումը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։











