Գլխաբոր շտաբը որեւէ ձեւով չի տարանջատել պաշտոնյայի երեխային մյուս երեխաներից: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝ հունվարի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Մենք բոլորին ըստ կարգի զորակոչում ենք բանակ: Եթե ազատվում են, ապա ազատվում են ըստ օրենքի: Ես չեմ հետաքրքրվում՝ որեւէ պաշտոնյայի երեխան գնում է բանակ, թե ոչ: Իմ ինչի՞ն է դա պետք: Եթե որեւէ տարբերություն չկա, եթե վիճակահանությանը մասնակցում են, գնում են ծառայության, մանավանդ վարչապետի, պաշտպանության նախարարի երեխաները ծառայում են զինված ուժերում, եթե ինչ-որ մեկին առավելություն չենք տալիս ինչի համար պետք է հետաքրքրվենք որեւէ մեկի երեխայի հարցով»,-հայտարարեց Արտակ Դավթյանը:
Նա նաեւ հավելեց, որ եթե որեւէ մեկը չի ներկայանում զորակոչի, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:











