Եղբայր, ես կուսակցության առաջնորդ եմ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու մանդատը վայր չի դնում եւ զբաղվում բիզնեսով, քանի որ հաջողակ բիզնեսմեն է:

«Իսկ հաջողակ քաղաքական գործիչ չե՞մ: Դու պետք է նայես Ծառուկյանի կատարածը, գործունեությունը քաղաքական առումով: Որ առումով էլ նայես Ծառուկյանը հաջողակ է»,-ասաց նա:

Ծառուկյանը հավաստիացրեց, որ այսուհետ եւս ելույթներ ԱԺ-ում ունենալու է. «Ցանկացած պահի, ցանկացած հարցի վերաբերյալ պատրաստ եմ մեր մոտեցումը ասել»: