Քանի որ նախարարությունները պետք է միավորվեն եւ 12 նախարարության մեջ տեղավորվեն, մենք ուզում ենք այս պրոցեսն անցկացնել առավել անցնցում ւ առավել սահուն: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին,թ ե ինչու Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը չի հասնում ԱԺ:
«Ոչ թե դե յուրե որոշումը կայացնել, հետո նոր դե ֆակտո սկսել պրոցեսը, այլ դե ֆակտո պրոցեսը մինչեւ վերջին նյուանսը պլանավորել, նոր դե յուրե սկսել պրոցեսը»,-ընդգծեց վարչապետը:
«Եթե ձեզ թվում է, որ որեւէ նախարարություն կամ նախարար վարչապետին ավելի պակաս ենթակա է, քան ոստիկանության պետը կամ ԱԱԾ տնօրենը, դա սխալ տպավորություն է: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նախարարը վարչապետին չի ենթարկվում: Հակառակ դեպքում իշխանության բուրգի տրամաբանությունը կփոխվի»,-ընդգծեց Փաշինյանը:











