Սահմանամերձ համայնքներն ունեն առավելություններ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Սահմանամերձ համայնքներին տրվել է հարկային արտոնություն, որը պետք է դիտարկել որպես հնարավորություն։ Մենք այսօրվանից շարժվում ենք դեպի սահմանամերձ բնակավայրեր»,–նշեց նա։

Նորանշանակ մարզպետի խոսքով՝  երկրորդը սահմանապահ գյուղերը ունենք մեկ այլ առավելություն՝ դա բանակն է. «Բանակը խոշոր պետական սպառող է եւ մենք պետք է այնպես անենք, որ համայնքներն առավելագույն մասնակցություն ունենան բանակի սպասարկման գործում»։

Նրա կարծիքով՝ երրորդ առավելությունը սահմանամերձ համայքների մշակութային բավականին լուրջ առավելություններ ապահովող միջավայր են. «Ես մասնակցել եմ Բանակի տոնին Բերդավանում եւ Երեւանում եւ պետք է ասեմ ձեզ, որ դրանք իրարից տարբերվող մշակութային միջոցառումներ են, որովհետեւ ի տարբերություն Երեւանի, որտեղ մենք տարբեր երգերի ու երաժշտության միջոցով ներկայացնում ենք, թե ինչ ունենք մենք եւ ինչպես ենք շնորհավորում մեր բանակին, Բերդավանում ապրող երեխան իր առօրյան է ներկայացնում մշակույթի միջոցով։ Ուստի սահմանամերձ համայնքներում ունենք բնականից ձեւավորված հայրենասիրական եւ հայրենապաշտական միջավայր, որը պետք է կարողանանք տարածել ամբողջ հանրապետությունում»,–եզրափակեց նա։