Ազգային ժողովում ընթանում է կառավարության անդամների հետ ավանդական հարցուպատասխանը:

Կառավարությանը հարց տալու համար հերթագրվել են ռեկորդային թվով պատգամավորներ՝ թվով 32:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախքան հերթագրումը հայտարարեց, որ նիստն ավարտվում է վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:

Արարատ Միրզոյանը նշեց նաեւ, որ գործուղման մեջ են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։