ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ ակնկալվում էր, երակարձգել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները եւս մեկ տարով:
Սպիտակ տունը տարածել է Թրամփի ծանուցումը Կոնգրեսին, որում նա հայտնում է, որ հարկ է համարում երկարաձգել 2008, 2010, 2011, 2015 եւ 2016 թվականներին սահմանված պատժամիջոցները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Մասնավորապես, այդ պատժամջոցները վերաբերում են միջուկային նյութերի տարածմանը եւ ԿԺԴՀ-ի այլ գործողություններին, որոնք, ինչպես համարում է ԱՄՆ-ը, խախտում են կայունությունը տարածաշրջանում:
ԱՄՆ-ը վարում են բանակցություններ ԿԺԴՀ-ի հետ ապամիջուկայնացման մասին, սակայն բազմիցս հայտարարել են, որ չեն չեղարկի պատժամիջոցները մինչեւ չհաստատեն Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափումը:





























