Մոսկվան պատրաստ է աշխատել Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ: «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե թեկնածուներից ում է այս անգամ աջակցում պետության ղեկավարը, նա ընդգծել է, որ իր համար այդ մրցավազքում ֆավորիտներ չկան:

«Ում կուսակցությունը կընտրի, նա էլ կլինի վարչապետ: Կաշխատենք ցանկացած մարդու հետ», - ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրությունների եզրափակիչ են մտել նախկին եւ ներկայիս ԱԳ նախարարներ Բորիս Ջոնսոնը եւ Ջերեմի Հանթը: Բորիս Ջոնսոնը համարվում է անկհայտ ֆավորիտ: