Սպիտակ տան մամուլի քարտուղարի քննադատներից մեկը՝ Էյփրիլ Ռայանը կոշտ քննադատել է Սառա Սանդերսին նրա համար, որ նա Իրանի հետ հարաբերությունների լարվածության թեմայով ճեպազրույց չի անցկացրել, հաղորդում է Fox News-ը:

 «Կյանքի եւ մահվան լուրջ հարցեր: Պատերազմի լուրջ հարցեր: Եվ այս վարչակազմը որոշում է չտեղեկացնել ամերկյյան հասարակությա՞նը: Ամոթ... Մեր ազգը բախվել է պոտենցիալ պատերազմի հետ եւ Սառա Սանդերսը չի նախապատրաստել ոչ ոքի: Ամոթ»  - Instagram-ում հրապարակված տեսանյութում ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի վրա ավիահարվածները մեկնարկից 10 րոպե առաջ՝ իմանալով, որ դրա հետեւանքով կարող է 150 մարդ մահանալ եւ դա անհամաչափ պատասպան համարելով ամերիկյան անօդաչուին: