«Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտում է ադրբեջանցի թղթակից Փոլադ Ասլանովի դեմ պետական դավաճանության կեղծ մեղադրանքը: Նա մասնավորապես լուսաբանում է կոռուպցիայի թեման եւ այժմ բախվել է ցմահ ազատազրկման սպառնալիքի հետ:
Xeberman եւ Press-az կայքերի խմբագիր Ասլանովը Ադրեբաջանի սահմանին կալանավորվելուց հետո 2 օր անց հունիսի 14-ից քննչական մեկուսարան էր տեղափոխվել, երբ իր կնոջ եւ դստեր հետ հարսանիք էր գնում: Նրա տանը խուզարկության ժամանակ անվտանգության ծառայությունները տեսախցիկ եւ համակարգաչային սարքավորումներ էին առգրավել:
Պետական անվտանգության ծառայությունը Ասլանովին մեղադրում է օտարերկրյա պետությանը գաղտնի տեղեկատվության տրամադրման, իր տեսանյութերում պետության դեմ զրպարտանքի եւ այլ ադրբեջանցի լրագրողների հավաքագրման մեջ՝ արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:
Ասլանովը հերքում է բոլոր մեղադրանքները, պնդելով, որ իր տեսանյութերի պատճառով ռեպրեսիաների զոհ է: Մասնավորապես ռեպորտաժներից մեկում նա գրել է պետական անվտանգտության ծառայության աշխատակցիների կողմից շորթման մասին:
«Ամեն ինչ ցույց է տալիս այն, որ Փոլադովը Ադրբեջանում քննադատող լրագրողների հետապնդման մեքենայի հերթական զոհ է
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաեւ բոլոր մյուս վեց լրագրողներին, որոնք նույնպես անարդարացիորեն բանտարկվել են Ադրբեջանում », - ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» հայտարարությունում:
Ասլանովի փաստաբանը կարողացել է հունիսի 14-ին այցելել նրան, սակայն նրանց չեն թույլատրել առանձին զրուցել: Ասլանովի կնոջ խոսքով նախկինում նա անպիտան էր ճանաչվել զինվորական ծառայության համար, սակայն 29 տարեկանում նրան զորակոչել էին այն բանից հետո, երբ նա սկսել էր իր նյութերում քննադատել իշխանություններին:
Ադրբեջանը 2019 թվականի 180 երկրների մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում զբաղեցնում է 166-րդ տեղը: Երկրի առաջատար քննադատական լրատվամիջոցները ստիպված էին լռել կամ արտագաղթել, հիմնական անկախ կայքերը արգելափակվել են, եւ առնվազն յոթ լրագրողներ այժմ գտնվում են բանտում:





























