Մոսկվայում միջադեպ է տեղի ունեցել մահացած կնոջ հուղարկավորման կարգի ժամանակ Հովհան Նախակարապետի գլխատման տաճարում, տեղեկացնում է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը։

Մահացած կնոջ քթից հանկարծ արյուն է եկել, ինչը ցնցել է ներկաներին, իսկ ոմանք մտածել են, որ կինը ողջ է։

Պատահածի պատճառով քահանան դադարեցրել է կարգը՝ համարելով, որ կինը չի մահացել, այլ լեթարգիական քնի մեջ է, եւ բժիշկներ է կանչել։

Բայց մասնագետները զննել են կնոջը եւ կրկին հաստատել, որ նա մահացած է։

Հեռուստաալիքը նաեւ հրապարակել է հարցազրույց տաճարի սպասավորուհու հետ, որը կատարվածի վկան է եղել։ Նա պատմել է, որ նման բան բավական հաճախ է պատահում, եւ դա «նորմալ երեւույթ» է։