Հնդկաստանի արեւելյան Բիհար եւ Ջարքհանդ նահանգներում կայծակների հարվածներից երկու օրում մահացել է 51 մարդ, ինը մարդ տուժել է, տեղեկացնում է հեռուստաալիքը՝ հղում կատարելով NDTV ոստիկանությանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 32 մարդ կայծակից զոհվել է Ուտար-Փրադեշ նահանգում (Հնդկաստանի հյուսիս)։

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ 39 մարդ զոհվել է Բիհար նահանգում, 12-ը՝ Ջարքհանդում։ Նահանգի իշխանությունները կարգադրել են փոխհատուցում վճարել զոհվածների հարազատներին, ինչպես նաեւ անհրաժեշտ բուժում տրամադրել տուժածներին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։