«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը ներկայացնում է հեղափոխական առաջարկ ՏՏ փոքր ընկերությունների համար։ Medical Back up ապահովագրական փաթեթը մշակված է՝ հաշվի առնելով փոքր ընկերությունների կարիքները։ Դեռ երբեք բժշկական ապահովագրությունը 10+ ընկերությունների համար այսպիսի շահավետ պայմաններ չի ունեցել։

Առաջին հերթին ինչու՞ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մշակեց հատուկ ապահովագրական փաթեթ 10+ ընկերությունների համար։

Ամբողջ աշխարհում ՏՏ ընկերություններն այսօր շատ արագ են զարգանում ու մեծանում։ Մեր երկրի գլխավոր ռեսուրսը մտավոր ներուժն է․ մենք կարեւորում ենք, որպեսզի այդ ռեսուրսը մնա պետության ներսում եւ նպաստի երկրի զարգացմանը։

Հաջողության ձգտող յուրաքանչյուր ՏՏ ընկերություն փորձում է լինել գրավիչ գործատու ոլորտի լավագույն մասնագետների համար, լինել մրցունակ, առաջարկել աշխատանքային նպաստավոր պայմաններ՝ բարձր աշխատավարձ, արտոնությունների փաթեթ, բժշկական ապահովագրություն եւ այլն։ Հատկապես ապահովագրության առումով փոքր, ստարտափային ընկերություններին դժվար է մրցակցել խոշոր ընկերությունների հետ, քանի որ ապահովագրական ընկերությունները մեծ ձեռնարկություններին առավել շահավետ պայմաններով ապահովագրական փաթեթներ են առաջարկում, քան՝ փոքր ընկերություններին։

Որպես ապահովագրական ոլորտի փորձագետ՝ մենք ուսումնասիրել ենքՏՏ ոլորտի կարիքներն ու ստեղծել ենք հատուկ փաթեթ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար, որպեսզի 10+աշխատակից ունեցող փոքր ընկերություններն ու ստարտափերը կարողանան իրենց աշխատակիցներին առաջարկել այնպիսի ապահովագրական փաթեթներ, որոնք մինչ այդ հասանելի են եղել միայն խոշոր ընկերությունների համար։

Medical Back up ապահովագրական փաթեթ ունեցող անձը կարող է օգտվել բժշկական տարբեր ծառայություններից անվճար, մասնավորաբար․

  • Շտապ բժշկական օգնություն
  • Բժիշկ-թերապեւտի տնային կանչ
  • Հիվանդանոցային բուժօգնություն եւ խնամք (ներառյալ՝ ինֆեկցիոնհիվանդությունների, կոտրվածքների, այրվածքների, թունավորումների (եւ այլն) բուժում, սրտանոթային, անոթային, նյարդավիրաբուժական (եւ այլն) վիրահատություններ եւ միջամտություններ, վճարովի հիվանդասենյակի տրամադրում եւ այլն)
  •  Քրոնիկ հիվանդությունների բուժում
  •  Ամբուլատոր ծառայություններ
  •  Դեղորայքի եւ բժշկական պարագաների ձեռքբերում
  •  Ակնաբուժական ծառայություններ
  •  Հղիություն եւ ծննդօգնություն (ներառյալ՝կեսարյանհատումհետծննդաբերական ծախսեր)
  •  Ուռուցքաբանական ծառայություններ (օնկոլոգիականհիվանդություններիվիրահատականբուժում, ճառագայթայինբուժումկամքիմիաթերապիա)
  •  Կանխարգելիչ բուժզննում
  •  Ատամնաբուժություն եւ այլն։

10+ ՏՏ  ընկերությունների համար նախատեսված Medical Back up ապահովագրական փաթեթի պայմաններն են․

Medical Back up․ Մենք գիտենք, թե ինչպես հոգ տանել ձեր աշխատակիցների առողջության մասին։

Տեղեկություններ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության մասին։

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հայաստանյան ապահովագրական շուկայի առաջատար եւ խոշոր ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 1996 թ.-ին։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 10 դասերով: Ընկերությունը հատուկ շեշտադրում է կատարում բժշկական ապահովագրության վրա՝ նպատակ ունենալով մեր երկրում ներդնել եւ զարգացնել հանրային առողջության պահպանման մշակույթը։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ շուկայում ներկայանում է նաեւ բացառիկ առաջարկներով, ինչպիսին են, Just Casco, Car Assistant ապահովագրական փաթեթներըս:

Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, իսկ գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի են ողջ երկրի տարածքում: