ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություն ներկայացրեց։

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար ստեղծված բժշկական փորձաքննության հանձնաժողովի բոլոր անդամները փաստել են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, կալանքի ընթացքում գրանցվել է հիվանդությունների բացասական դինամիկա, սա դատարանի համար պետք է լուրջ ազդակ լինի»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։

Պաշտպանական կողմը միջնորդեց նաեւ դատարան հրավիրել եւ հարցաքննել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար նախատեսված բժշկական փորձաքննության հանձնաժողովի մի քանի անդամներին։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար նախատեսված բժշկական փորձաքննության արդյունքներն այսօր ներկայացվեցին։

Ըստ եզրակացության՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքին եւ նա կարող է մանսակցել դատական նիստերին․ «Կալանքը կրելու պայմաններում չի սահմանափակվում կալանավորի ինքնություն տեղաշարժվելու հնարավորությունը եւ Մանվել Գրիգորյանի վիճակը չի հանդիասնում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար»։