Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրինագծով սահմանված 25 մլն դրամի շեմը ցածր է եւ շատ պետական ռեսուրս ենք ծախսելու, որ այդ 25 մլն-ի հետեւից գնանք: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում հիշյալ օրենքի նախագծի քննարկմանժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այդ շեմը պետք է բարձրացնել: Ավելին ասեմ, 25 մլն դրամի շեմի շրջանակներում շատ ավելի հնարավոր է, որ անմեղ մարդիկ տուժեն, քան մեծ շեմի պարագայում: Սա է իմ ասածը»,-ասաց նա:
Մարուքյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հայտարարությանը, թե 25 մլն դրամով կարելի է Էդմոն Մարուքյանը 2 տարի աշխատավարձ տալ, նշելով. «Տպավորություն է, որ իմ անունն այս ամբիոնից անընդհատ տալով ուզում եք ինքնահաստատվել, բայց սա թրոլինգի տեղ չի: Այսինքն ի՞նչ 25 մլն-ի աշխատավարձ, ձեզ տվեք էդ աշխատավարձը»,-ընդգծեց նա:
Նա կոչ արեց իշխող ուժի ներկայացուցիչներին մտնել աշխատանքային հուն. «Թալանի վերադարձի հետ կապված որեուէ երկրորդ կարծիք այս դահլիճում չկա: Խոսքն այն մասին է, որ այնպիսի մեխանիզմներ լինեն, որ հետո խնդիրներ չունենանք արդար դատաքննության, կամ անմեղ մարդկանց հետեւից ընկնելու հետ կապված:
Երկրորդ հարցն այն է, թե սա կարո/ղ է դառնալ քաղաքական գործիք, թե ոչ: Եթե ոչ, երաշխիքները ներկայացրեք»,-ասաց Մարուքյանը:











