Սահմանին իրավիճակը վերահսկելի է, առանձնահատուկ լարվածություն չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Պատասխանելով Արցախում առաջիկա ընտրությունների եւ Հայաստանում հանրաքվեի ու բանակի հետ այդ գործընթացների կապի մասին հարցին՝ ԳՇ պետը շեշտեց, որ բանակը քաղաքական գործընթացներին չի մասնակցում: Ինչ վերաբերում է Սահմանադրությամբ ամրագրված գործառույթներին, ապա բանակում անցկացվում են լրացուցիչ միջոցառումներ սահմանին սադրանքները կանխելու համար:

Ջալալ Հարությունյանին Արցախի պաշտպանության նախարար նշանակելուն Դավթյանը դրական արձագանքեց: Նրա խոսքով՝ ինքը չի կասկածում Հարությունյանի աշխատանքի արդյունքներին, սակայն կոնկրետ գնահատելու համար պետք է ժամանակ անցնի: Արտակ Դավթյանը նույն կերպ դրական արտահայտվեց նախկին նախարար Կարեն Աբրահամյանի ավանդի վերաբերյալ: